Հայաստանը զրկվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ձայնի իրավունքից։ «Քանի որ Հայաստանը մի քանի տարի շարունակ չի կատարել իր պարտավորությունները, կազմակերպության կանոնադրության համաձայն՝ առաջարկվել և որոշվել է Հայաստանին զրկել ձայնի, ինչպես նաև ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Կորսված երջանկություն և վերապրելու հույս

Կորսված երջանկություն և վերապրելու հույս
10.11.2026 | 12:20

Ես նոյեմբերի 9-ին կորցրեցի երջանկությունս։
Լրիվ ուրիշ մարդ դարձա. հոգիս մեռավ, մարմինս մնաց դատարկ։ Այս տարիներին փորձում եմ պարզապես ապրել։ Ու չգիտեմ՝ ո՞ւմ համար եմ դա անում. ծնողի՞ս, երեխայի՞ս, թե՞ Հայաստանի, որից գրեթե բան չի մնացել։
Բայց շատ ու շատ-շատ եմ ուզում, որ մենք ապրեցնելու, ապրելու, գոյատևելու նոր հույս ունենանք, ու ամեն անհատ նորից վերագտնի երջանկության մեխանիկան։ Որ ինքն իր երեխայով, ծնողով, հարազատով ուրախանա։ Որ մի օր բոլորս արթնանանք ու վատ երազի պես մոռանանք, թե ինչ ունեինք մինչև նոյեմբերի 9-ը։
Որ առավոտյան այլևս երբեք հային չուլ սարքած ո՛չ նիկոլի, ո՛չ աննայի, ո՛չ էլ իրենց խմբակի բարբաջանքը չլսենք։

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
Դիտվել է՝ 1179

Մեկնաբանություններ